Մշակույթ

Հայաստանի նկարիչների միության Վարկանիշային ցուցադրությանը մոտ 300 ստեղծագործություն է ներկայացվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նկարիչների միության Վարկանիշային ցուցադրությանը մոտ 300 ստեղծագործություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության Վարկանիշային ցուցադրությանը ներկայցվեց տարբեր ժանրերում ստեղծագործող արվեստագետների մոտ 300 աշխատանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ փետրվարի 10-ին, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ ցուցադրությունում ընդգրկվել են այն հեղինակների գործերը, որոնք միության անդամ չեն։

«Ցուցահանդեսին 600 աշխատանքից ընտրվել է 300-ը։ Հանձնաժողովը շատ մեծ դժվարությամբ է ընտրություն կատարել»,- նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ ամենամյա Վարկանիշային ցուցահանդեսը հնարավորություն է տալիս արվեստագետներին ներկայացնել իրենց աշխատանքները ավելի լայն շրջանակներին։ Բացմանը Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը պատվոգրեր և խրախուսական մրցանակներ հանձնեց մասնակիցներին՝ տեղեկացնելով, որ արվեստագետները, որոնք ընտրվել են հանձնաժողովի կողմից՝ ցուցադրելով իրենց աշխատանքները, ստանում են մեկ միավոր։ Այդպիսի 5 միավոր ունեցող ստեղծագործողներ հնարավորություն են ունենում հայտ ներկայացնել ՝ Հայաստանի նկարիչների միության անդամ դառնալու ցանկությամբ։

«Շատ ուրախ եմ, որ այս ցուցադրությունը այդպիսի մեծ պահանջարկ ունի։ Դա նշանակում է, որ Նկարիչների միությունը կյանք է առնում, կյանք է ապրում։ Այս ոգևորությունը մեզ մի միայն ուրախացնում է»,- ընդգծեց Սաֆարյանը։

Նա հավելեց՝ 2019 թվականից իրականացվող արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսի նմուշները ցուցադրվում են առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում