Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական լավագույն գինիները կներկայացվեն Մոսկվայում

Հայկական լավագույն գինիները կներկայացվեն Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 7  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՉԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարի» աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախատեսվում են հանդիպումներ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ԵԱՏՄ ագրոաարդյունաբերական բլոկի, Х5 Group ընկերության, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) ներկայացուցիչների հետ։

Պատվիրակության անդամները Մոսկվայում կմասնակցեն նաև «Հայկական գինու օրեր» միջոցառմանը։ Ցուցահանդեսին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ազգային միասնական տաղավարով կներկայացվեն 15 ընկերությունների հայկական գինիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am