Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի օլիմպիական թիմի անդամներից մի քանիսի մոտ կորոնավիրուս է գրանցվել. նրանք չեն մեկնել Պեկին

Հայաստանի օլիմպիական թիմի անդամներից մի քանիսի մոտ կորոնավիրուս է 
գրանցվել. նրանք չեն մեկնել Պեկին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներից մեկի և պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Վերջինս, խոսելով ստեղծված իրավիճակից, շեշտեց, որ ինչպես կարգն է պահանջում, պատվիրակության անդամները Պեկին մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել երեք օր շարունակ, և Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները դրական են եղել:

«Այսպիսով զրկվեցինք Օլիմպիական խաղերից: Եթե անգամ օրեր անց թեստի պատասխանը բացասական լինի, միևնույն է՝ չենք կարողանա հասնել Պեկին, քանի որ չվերթների խնդիր կա: Օլիմպիական խաղերին թիմերը մեկնում են չարթերային թռիչքներով և վերջին թռիչքը հունվարի 31-ին էր: Խնդրել ենք ՀԱՕԿ-ին, որ ինչ-որ կերպ կարողանանք Պեկին ուղարկել մեր լեռնադահուկորդին, ում մեկնարկը փետրվարի 12-ին է»,-ասաց Սարգսյանը:

Այժմ Հայաստանի հավաքականի անդամները` դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, Պեկինում են:

Պեկինում են նաև մարզիչներ Արթուր Միքայելյանը, Ալլա Միքայելյանը:

Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]