Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիայի 7 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիայի 7 մասնակից բերման է ենթարկվել 
ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՊԱ-ի արժեքի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 7 քաղաքացի։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանությունից։

«Ներկա պահին ընթացող ակցիայից 7 անձ բերվել է ոստիկանություն»,- հայտնեցին ոստիկանությունից։

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել որոշումը՝ շեշտելով, որ թանկացումն անհիմն են համարում: 

Ավելի վաղ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: 

Հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։

Բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am