Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պորտուգալիայի վարչապետի կուսակցությունն ստացել Է տեղերի մեծամասնությունը խորհրդարանի ընտրություններում

Պորտուգալիայի վարչապետի կուսակցությունն ստացել Է տեղերի մեծամասնությունը խորհրդարանի ընտրություններում

 ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթել Է երկրի խորհրդարանի՝ հունվարի 30-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում: Այդ մասին են վկայում Պորտուգալիայի ներքին վարչակազմի նախարարության նախնական տվյալները՝ քվեաթերթիկների 99,13 տոկոսի մշակումից հետո, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարության տեղեկատվությամբ՝քաղաքական ուժն ստացել Է Հանրապետության ժողովի (միապալատ խորհրդարան) 230 մանդատներից 117-ը: Նրան հաջորդում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում Է Ռույ Ռիուն: Նրան բաժին Է հասել 71 տեղ: «Բավական Է» աջ կուսակցությունն ստացել Է 12 աթռ: Սկզբնապես կամարտահայտությունը պլանավորված Էր 2023 թվականին: Այնուամենայնիվ անցյալ տարվա նոյեմբերի 4-ին Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան հայտարարել Է խորհրդարանն արձակելու եւ երկրում վաղաժամկետ ընտրություններ նշանակալու մտադրության մասին:

Պետության ղեկավարի այս որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ 2021 թվականի հոկտեմբերի վերջին երկրի խորհրդարանը հավանություն չի տվել Պորտուգալիայի 2022 թվականի բյուջենին, որը ներկայացրել Էր կառավարությունը: Կոշտայի Սոցիալիստական կուսակցությանը, որը բացարձակ մեծամասնություն չուներ Հանրապետության ժողովում, անհրաժեշտ Էր, որ մյուս կուսակցություններց խորհրդարանականները կա՛մ հավանություն տային նախագծին, կա՛մ Էլ ձեռնպահ մնային քվեարկաության ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am