1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական ստարտափները ամենամյա մրցանակաբաշխությունում հաղթող են դարձել

Հայկական ստարտափները ամենամյա մրցանակաբաշխությունում հաղթող են դարձել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Golden Kitty Awards 2021-ի շրջանակում Product Hunt-ի տարեկան մրցանակաբաշխությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխության անվանակարգերից երեքի հաղթողները հայկական ստարտափներն են:

Աուդիոյի և ձայնի հետ կապված անվանակարգում (Audio & Voice Tool of the Year) հաղթել է Podcastle AI-ը՝ Հայաստանում ծնված ընկերությունը։ Այն տալիս է պոդքասթի գործիքների լայն հնարավորություն, այդ թվում նաև մեքենայական ուսուցման միջոցով: 

Հիշեցնենք, որ 3 տարի առաջ նույն անվանակարգում հաղթել էր հայկական Krisp ընկերությունը:

Lucky Carrot ընկերությունը, որը թիմերի ներսում աշխատակիցներին միմյանց խրախուսելու համակարգ է ստեղծել՝ հաղթել է «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» (SaaS Product of the Year) անվանակարգում։ 

Հայկական Softr ստարտափը Golden Kitty Awards 2021-ի շրջանակում հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն արտադրանք» (Product of the Year) անվանակարգում։

Softr-ը հարթակ է, որտեղ դուք կարող եք արագ և առանց կոդավորման հմտությունների ստեղծել լիովին ֆունկցիոնալ կայք և վեբ հավելվածներ՝ օգտագործելով Airtable-ը որպես տվյալների բազա:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ստարտափը Ա սերիայի շրջանակներում 13,5 միլիոն դոլարի ներդրումներ էր ներգրավել:

Golden Kitty Awards-ը Product Hunt-ի ամենամյա մրցանակաբաշխություն է, որտեղ օգտատերերը ներկայացնում և ընտրում են տարվա լավագույններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]