Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Բանակի օրվա առիթով պաշտոնյաները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին

Բանակի օրվա առիթով պաշտոնյաները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել 
հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առիթով բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զինվորական պանթեոնում էին փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը,  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ նախարարներ: Պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Եռաբլուրում հերոսների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել, ծաղիկներ խոնարհել  նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հարգել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]