Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անգլիայում չեղարկել են դիմակների ռեժիմը եւ սանիտարական անցագրերը

Անգլիայում չեղարկել են դիմակների ռեժիմը եւ սանիտարական անցագրերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները հունվարի 27-ից զգալիորեն մեղմացվել են Անգլիայի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է BBC News-ը: Մասնավորապես, չեղարկվում Է պաշտպանիչ սանիտարական դիմակների պարտադիր օգտագործումը, այլեւս չի պահանջվի նաեւ COVID-անցագրեր:

«Մեր պատվաստանյութերը, թեստավորումը եւ հակավիրուսային պատրաստուկները պաշտպանության հզոր երաշխիքներ են եւ մեզ թույլ են տալիս զգուշությամբ վերականգնել ազատությունները»,- BBC News-ը մեջբերում Է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի խոսքը: Ջավիդը հայտարարել Է, որ հիշատակված միջոցները կարող են չեղարկվել, քանի որ զգալի հաջողություն Է ձեռք բերվել պատվաստման գործում եւ ի հայտ Է եկել ավելի շատ ըմբռնում, թե ինչպես բուժել կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունները:

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին հայտարարել Է, որ դիմակների կրումն այժմ լինելու Է յուրաքանչյուրի անձնական գործը: Սակայն առանձին խանութներում հայտնել են, որ կշարունակեն մարդկանց խնդրել, որպեսզի  նրանք դիմակներ օգտագործեն: Գնացքների ուղեւորները նույնպես պետք Է դիմակներ կրեն, բայց ոչ պարտադրաբար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am