Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը 
հիմա լքելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինայից «հիմա» հեռանալու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

«Ուկրաինայում անվտանգության ոլորտի իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պայմաններում… ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին դիտարկել երկրից հիմա հեռանալը՝ օգտագործելով կոմերցիոն կամ այլ մասնավոր տրանսպորտային հնարավորությունները»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպից հայտնել էին, որ հունվարի 24-ից թույլատրել է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի մի մասին կամավոր հեռանալ և պարտադրել ընտանիքի բոլոր անդամներին լքել երկիրը: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կոմերցիոն չվերթներով լքել Ուկրաինան՝ կապված անվտանգային լարված իրավիճակի հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am