Արցախ

Ռուսաստանի խաղաղապահները նվերներ են հանձնել Ղարաբաղի գյուղերից մեկի երեխաներին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի խաղաղապահները նվերներ են հանձնել Ղարաբաղի գյուղերից մեկի երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Նշվում Է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար ակցիայի շրջանակներում նվերներ են հանձնել երեխաներին:

«Այսօր հումանիտար ակցիա Է անցկացվել Մարդակետի շրջանի Կոճողոտ գյուղում: 54 երեխաներ ստացել են նվերներ եւ 40 կիլոգրամ կոնֆետ»,-գերատեսչությունը մեջբերում Է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինի խոսքը, որն ասել Է, թե պլանավորվում Է հումանիտար ակցիա անցկացնել նաեւ Մարդակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում: Նշվում Է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում բարեգործների հետ միասին 30-ից ավելի հումանիտար ակցիաներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի առանձին շրջանների ու քաղաքների կարիքավոր բնակիչների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում