Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակը մեկն է՝ գտնել նոր լուծումներ հին խնդիրներին. Գոհար Մամիկոնյան

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակը մեկն է՝ գտնել նոր լուծումներ 
հին խնդիրներին. Գոհար Մամիկոնյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «100 գաղափար Հայաստանի համար»  մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20  անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ  նպատակը այդ ուղղություններով նորարարական լուծումներ ստանալն է:

«Եթե կա խնդիր հասարակությունում, ապա երիտասարդը, որը զբաղվում է գիտությամբ, մեր դիտարկմամբ պետք է զբաղվի այդ խնդիրների լուծմամբ : Եվ մենք խրախուսում ենք, որ մեզ դիմեն բոլոր ուղղություններով և ներկայացնեն իրենց պատկերացումներն ու գաղափարները: Այն տարբերակները, որոնք կլինեն շատ հետաքրքիր, մենք կուղղորդենք համապատասխան  գերատեսչություններ, որտեղ այդ նոր գաղափարները կլուծեն առկա խնդիրները: Այս տարվա հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը մրցույթի ժամանակ հենց դա էլ դրեց որպես հիմնական խնդիր, որ հանձնաժողովը ուշադրություն դարձնի այն հայտերին, որոնք նորարարական լուծումներ են առաջարկում արդի խնդիրներին»,- ասաց նա:

Գոհար Մամիկոնյանը կարևորեց այն, որ 2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացրել են  փոփոխություն, ըստ որի  ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում  հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ գումար: Նա նշեց , որ նախարարությունը  փորձում է  այս ուղղությունը զարգացնել և ներգրավել այլ գործընկերների, որոնք կարող են հայտերին ֆինանսավորում տրամադրել : Դրանով էր պայմանավորված այն, որ, կազմկոմիտեն ձևավորելիս, ընդգրկել են Գիտությունների ազգային ակադեմիայից ներկայացուցչի,  միջազգային գործընկերներից ներկայացուցիչներ,  ինչն էլ կնպաստի հետագա համագործակցությանը:

Նա, անդրադառնալով  չհաղթած գաղափարներին, նշեց, որ դրանց  շարքերում էլ շատ հետաքրքիր գաղափարներ կային: Մրցույթի շրջանակում նաև իրականացվում է հեռուստանախագիծ, որտեղ այդ բոլոր հետաքրքիր գաղափարները  ներկայացվում  են,  որպեսզի նաև հանրությունը իմանա, այլ ֆինանսավորող կառույցներ իրազեկվեն գաղափարների մասին և դա լրացուցիչ ազդակ լինի մասնակիցների համար : Նախագիծը բաց է նաև սփյուռքի երիտասարդների համար. Սփյուռքից եղել են նախագծեր, որոնք մասնակցել են մրցույթին :

 Գոհար Մամիկոնյանը շեշտեց՝  որպես միջոցառումը իրականացրած նախարարություն, ստանձնել են  պարտավորություն  յուրաքանչյուր հետաքրքիր նախագիծը ներկայացնել այդ ուղղությունը համակարգող նախարարություններ, գերատեսչություններ , ընկերություններ և խրախուսում են, որպեսզի նրանք ևս  այդ գաղափարները  իրենց շրջանակներում տարածեն, ուղարկն իրենց համակարգման ներքո գործող գիտահետազոտական ընկերություններ:

«Մտածում ենք, որ ծրագիրը վերանայելու, թարմացնելու կարիք ունենք: Այն մինչև այժմ շատ խորքային վերափոխման չի ենթարկվել, այժմ մտածում ենք այդ ուղղությամբ: Ժամանակն է աշխատել, ներգրավել նաև նոր մասնագետների, ձեռք բերված լավ փորձի և արված սխալների  վրա վերափոխել նախագիծը, ավելի լավը դարձնել, ներգրավել ավելի շատ երիտասարդների և հետաքրքիր գաղափարներ: Նպատակը միանշանակ մեկն է՝ գտնել նոր լուծումներ հին խնդիրներին, ցանկացած ոլորտում»:

«Արմենպրես»-ը սկսելու է նոր պոդքաստային նախագիծ, որով անդրադառնալու է  «100 գաղափար Հայաստանի համար»  նախագծի հաղթող հինգ  և եզրափակիչ փուլ անցած լավագույն գաղափարներին: Պոդքաստային նոր շարքի մեկնարկը կլինի հունվարի 22-ից սկսած՝ երկուշաբթի օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am