Մշակույթ

Պատգամավորը հայտնեց հայկական սուպերհերոսի վերաբերյալ ֆիլմի նկարահանման մասին

2 րոպեի ընթերցում

Պատգամավորը հայտնեց հայկական սուպերհերոսի վերաբերյալ ֆիլմի  նկարահանման  մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնեց հայկական սուպերհերոսի մասին ֆիլմ նկարահանելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանն այս մասին ասաց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկմանը:

Պատգամավորը նախ կարևորեց կինեմատոգրաֆիան հասարակության կյանքում:

«Մենք չենք ունեցել դրական հերոսներ: Մեզ պետք են հերոսներ, դրական հերոսներ»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց՝ օրինակ համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ կան այդպիսի հերոսներ՝ «Սփայդեր մեն», «Բեթմեն», «Կապիտան Ամերիկա», որոնք հաղթանդամ, բարի գործող մարդիկ են, սուպերհերոսներ են:

Պատգամավորը ելույթից առաջ Հանրային հեռուստաընկերությունից տեղեկացել է. «Հիմա մենք ունենք արդեն նկարահանված ֆիլմ, ուղղակի հետարտադրական փուլում է գտնվում ֆիլմը՝ հայկական սուպեր հերոսի մասին, որը կարծեմ կոչվելու է «Վիշապ»: Ես կխնդրեմ մեր հեռուստաընկերություններին, պրոդյուսներին, ռեժիսորներին, որ մեզ նվիրեն հերոսներ, իրական հերոսներ, որոնք կգործեն սխրանքներ, այլ ոչ թե երկար տարիներ բերեն այնպիսի կերպարներ հրամցնեն և ունենանք այն հասարակությունը, ինչ ունեցել ենք երկար տարիներ»,-ասաց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում