WADA-ն նոր տարբերանշան ունի
12:16, 20 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ստեղծման օրվանից առաջին անգամ փոխել ու ներկայացրել է նոր տարբերանշանը: Այն հաստատել է գործկոմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Տարբերանշանը ստեղծվել է «Եղիր տեսանելի» հայեցակարգի համաձայն և կազմակերպության 2020-2024թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում։
Նորացված պատկերն ավելի բաց է, գրավիչ և ազդեցիկ: Այնտեղ արտացոլված են նախկին ՝ 1999թ. տարբերանշանի տարրերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում