Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Microsoft-ը 68, 7 մլրդ դոլարով կգնի Warcraft և Call of Duty խաղերը ստեղծած ընկերությունը

Microsoft-ը 68, 7 մլրդ դոլարով կգնի Warcraft և Call of Duty խաղերը ստեղծած 
ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունը հայտարարել է Warcraft, Diablo և Call of Duty խաղերը ստեղծած Activision Blizzard ընկերությունը ձեռք բերելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է rbc.ru-ն՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պատրաստվում է վճարել 68, 7 մլրդ դոլար:

Activision Blizzard-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարվելու է 95 դոլար: Գործարքի մասին հայտարարելուց հետո Activision Blizzard-ի բաժնեթղթերի արժեքը շուկայում աճել է գրեթե երեք անգամ:

Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2023 թվականին: Ավարտից հետո Microsoft-ը մեծությամբ երրորդ խաղային ընկերությունը կդառնա աշխարհում Tencent-ից և Sony-ից հետո:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]