Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը

Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին 
լուրերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ հերքելով նախարար Վահան Քերոբյանի հրաժարականի մտադրության մասին շրջանառվող տեղեկությունները:

«Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ: Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները», - նշել է նախարարի մամլո քարտուղարը:

Վահան Քերոբյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2020 թ. նոյեմբերին և վերանշանակվել այդ պաշտոնում 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ 2021 թ. օգոստոսի 3-ին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]