Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էստոնիան պատրաստ է ՆԱՏՕ-ի մինչեւ 5000 զինվոր տեղաբաշխել. պաշտպանության նախարարություն

Էստոնիան պատրաստ է ՆԱՏՕ-ի մինչեւ 5000 զինվոր տեղաբաշխել. պաշտպանության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում ամեն բան պատրաստ Է արագ արձագանքման ուժերի մինչեւ 5000 զինվոր տեղաբաշխելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ERR հեռարձակող ընկերությանը հայտնել Է պաշտպանության նախարարության կանցլեր Կուստի Սալմը:

«Մենք հստակ տեսնում ենք, որ զսպման քաղաքականության առումով բալթյան տարածաշրջանը պետք Է ամրապնդել: Կան հստակ պլաններ, թե ինչպես դա անել անհրաժեշտության դեպքում… Էստոնիայում ամեն ինչ պատրաստ Է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մինչեւ 5000 հազար թվաքանակով մարդ ժամանելու համար,-ասել Է նա:-Տապայում տարածք կա դաշնակիցներին ընդունելու համար, որտեղ կարելի Է պահեստավորել սարքավորում, զենք եւ այն ստորաբաժանումներին բաժանել»:

Պաշտոնյայի խոսքով՝ եթե զինվորականների համար չբավականացնի տեղերը զորանոցներում, նրանց կարելի կլինի տեղավորել վրաններում: «Եթե դաշնակիցներին հարկ լինի պահել Էստոնիայում, ապա կկառուցվի նաեւ զորանոցներ»,-հավելել Է Սալմը:

Նա հիշեցրել Է, որ մշտական հիման վրա 1200 թվաքանակով ՆԱՏՕ-ի մարտական խումբ Էստոնիա ուղարկելու որոշումն ընդունվել Է 2016 թվականի հունիսին Վարշավայում դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, իսկ 2017 թվականի ապրիլին դաշնակիցներն արդեն ժամանել են Էստոնիա: Այդ ժամանակվանից Էստոնական կողմը կարողացել Է անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am