Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պուտինի եւ Սի Ծինպինի բանակցությունները կկայանան փետրվարի 4-ին Պեկինում

Պուտինի եւ Սի Ծինպինի բանակցությունները կկայանան փետրվարի 4-ին Պեկինում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-չինական գագաթնաժողովի նախապատրաստումը, որը կայանալու Է փետրվարի 4-ին Պեկնում՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման օրը, ընթանում Է լրիվ թափով: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին Ռուսաստանի դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրաստում ենք ռուս-չինական պաշտոնական գագաթնաժողովը,- հավաստել Է նա:- ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հրավերով կայցելի Պեկին փետրվարի 4-ին՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման օրը, եւ այդ նույն օրը կկայանան բարձր մակարդակի լիաֆորմատ բանակցություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am