Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանցիները Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Ադրբեջանցիները Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի 
ավտոմեքենային

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ոստիկանությունը:

Նշվում է, որ հունվարի  10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած  «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։ Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։ 

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում կատարվում են ստուգումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am