Քննարկվել են քաղավիացիայի ոլորտում հայ-կատարական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
11:32, 10 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հունվարի 10-ին հանդիպում է ունեցել Կատարի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տնօրեն Մուհամմադ Ֆալեհ ալ-Հաջրիի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում հայ-կատարական փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում