Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի դեսպան

Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին նախագահի աշխատակազմից, նախագահն իր ՆՀ-412-Ա հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի։

Դեսպան Արման Հակոբյանի նստավայրը կլինի Թել Ավիվում։

Արման Հակոբյանը մասնագիտությամբ արևելագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Եբրայերենի հայերեն դասագրքի` «Ար­դի եբ­րայե­րեն»-ի (Եր­ևան, 2003), ինչպես նաև` «­Դա­սա­կան ա­սո­րե­րեն» (Եր­ևան, 2005), «Ա­րա­մե­ա­գի­տու­թյան և ա­սո­րա­գի­տու­թյան նե­րա­ծու­թյուն» (Եր­ևան, 2015) դա­սագր­քե­րի հեղինակը։ Տիրապետում է ան­գլե­րենին, ֆրան­սե­րենին, ռու­սե­րենին, ա­րա­բե­րենին, եբ­րայե­րենին, պորտուգալերենին և լա­տի­նե­րենին։ 2007 թվականից ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am