Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպասվում Է, որ միջոցառմանը ղեկավարները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջը, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցները:

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ղեկավարները:

Նիստի մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին հանդիպման հրավերն ընդունելու համար: Նիստի բաց մասում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի համավարակի թեմայով, որից հետո երկրների ղեկավարներն անցել են փակ ռեժիմով քննարկումների: 

Հանդիպմանը ներկա Է նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը. դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Պուտինն առանձին զրույց Է ունեցել նրա հետ:

Նախորդ անգամ նման ոչ ֆորմալ գագաթաժողով տեղի Է ունեցել մինչեւ համավարակը՝ 2019 թվականի դեկտեմբերին: Այն նույնպես կայացել Է Սանկտ Պետերբուրգում: Այն ժամանակ Ռուսաստանի ղեկավարը հանդիպման մասնակիցներին պատմել Է հանված արխիվային նյութերի մասին, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի նախապատմությանը, այնուհետեւ նրանց հրավիրել Է դիտելու հատուկ կազմակերպված ցուցահանդեսը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]