1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շոյգուն անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքին

Շոյգուն անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները  կատարել են բարդ առաջադրանքները՝ տեղում կայունացնելով իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակն այնտեղ, այժմ քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Արդեն կարող ենք ասել պլանային, որովհետև կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան: Ավելի ու ավելի է տիրում խաղաղությունը և հանգստությունը»,-ասել է Շոյգուն:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինվորականներին, շարքայիններին Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլ մասերում իրականացրած ծառայության համար:

«Այն ինչ եղավ Լեռնային Ղարաբաղում մեկ տարի առաջ, երբ իրավիճակը ծայրահեղ ծանր էր, գերագույն գլխավոր հրամանատարության ջանքերի, 24 ժամյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել»,-նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]