Արցախ

ԱՀ ԱԺ-ն քննարկելու է Արցախի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների մասին հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԱՀ ԱԺ-ն քննարկելու է Արցախի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների մասին հայտարարությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նիստի օրակարգում է եղել «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցը։

Ըստ աղբյուրի՝ խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում