Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու պահանջը

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու 
պահանջը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ համապատասխան որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ-ն ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի համար 65N հրամանի Սահմանադրությանը համապատասխանության հարցով գործը քննել էր ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա:

ՍԴ-ն արձանագրեց, որ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանը:

Իսկ նախարարի որոշման մասով ՍԴ-ն որոշել է «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին նախադասության» «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ի, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ Covid-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների, աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՍԴ դիմած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում շեշտեց, սակայն, որ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պայմաններում դրա կանխարգելման լավագույն լուծումը պատվաստումն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]