Հասարակական

Հայաստանի եզդիական համայնքը պատրաստ է ընդունել Գրոդնոյի մերձակայքում գտնվող եզդի փախստականներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի եզդիական համայնքը  պատրաստ է ընդունել Գրոդնոյի մերձակայքում գտնվող եզդի փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում՝ Գրոդնոյի մերձակայքում, գտնվող եզդի փախստականներին պատրաստ է ընդունել Հայաստանի եզդիական համայնքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ԲԵԼՏԱ»-ն տեղեկացնում է, որ այս մասին բելառուսա-լեհական սահմանի հարևանությամբ գտնվող տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն այցելության ժամանակ հայտնել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Այսօր սահմանին փախստականների գտնվելու 43-րդ օրն է: Նրանք, բելառուսա-լեհական սահմանի հարևանությամբ գտնվող տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնում են: Նրանց թվում նաև Իրաքից եկած եզդիներ են: Նրանք կարծում են, որ իրենց համար Իրաք վերադառնալը մահացու կլինի:

«Այսօր ես եկել եմ մասնավոր այցով, որպեսզի ծանոթանամ նրանց այստեղ գտնվելու պայմաններին, իմանամ, թե ինչն է անհանգստացնում մարդկանց, ինչ են ցանկանում: Դրանից հետո որոշում կկայացվի: Կան մի քանի տարբերակներ: Դրանիցի մեկը Հայաստան տեղափոխվելն է»,-նշել է Ռուստամ Բաքոյանը: Նա ավելացրել է, որ Հայաստանում շատ ուժեղ եզդիական համայնք կա և պատրաստ է տրամադրել կացարան ու աշխատանք: Նա տեղեկացրել է, որ կան գործարարներ, որոնք պատրաստ են բիզնես սկսելու գործում աջակցել:

Ներկայում տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնում գտնվում է 47 եզդի փախստական: Նրանց հիմնական մասը կանայք են և երեխաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում