Տնտեսություն

Թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացվում, այլ երկարաձգվում է. Քերոբյան

1 րոպեի ընթերցում

Թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացվում, այլ երկարաձգվում է. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացնում, այլ փոքր փոփոխություններով երկարաձգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կառավարությունը կարծում է՝ այն տնտեսական արդյունքները և սպասումները, որ ունենք, մեզ թույլ են տալիս տալ այն գնահատականը, որ մենք ճիշտ ենք անում: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ տեսնում ենք ճիշտ նախագծված և սիմետրիկ` չենք դիտարկում, որ միակողմանի պետք է լինեն հարաբերությունները»,- ասաց Քերոբյանը:

Նախարարի կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունները ապաշրջափակման համատեքստում պետք է շատ մանրամասն քննվեն, և դա պետք է լինի երկկողմանի գործողություն:

«Կա լայն հանրային երկխոսություն այս հարցի վերաբերյալ` և Կառավարությունը, և իշխող քաղաքական ուժը չի թաքցնում, որ կան տարբեր կարծիքներ այդ հարցի շուրջ, և դա նորմալ ենք համարում»,- ասաց Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում