Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քերոբյանը ներկայացրեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման համար

Քերոբյանը ներկայացրեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-
Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասնեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանն ասաց, որ կան որոշ մանրուքներ, որոնք պետք է հաշվի առնվեն` սկսած ժամանակացույցից և վերջացրած նրանով, թե որ հատվածներում է կառուցվելու երկաթգիծը:

«Գիտեմ, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը` Երասխի մոտ:  Այստեղ ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է: Երկրորդ ավելի խոշոր ներդրումը` Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը արդեն բավականին ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է և դարձել է ավտոմոբիլային ճանապարհ: Կարծում եմ, որ այնտեղ հստակ նախագիծ չունենք և չունենք մոտավոր գնահատական: Կարծում եմ, որ խնդիրը կարող է լուծվել  200 միլիոն դոլարի սահմաններում: Իսկ ավելի խոշոր ներդրում է պահանջվելու ՀՀ սահմանից մինչև Հորադիզ երկաթգծի կառուցումն է: Այնտեղ ներդրումները բավականին խոշոր են` 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու»,- ասաց Քերոբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]