Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման մեկնարկի մասին տեսանյութը Փաշինյանը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո նախատեսվում է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am