Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 161 դեպք. մահացել է 26 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր342 հազար 765 դեպք, որից326 հազար 304-ը`առողջացած, 7845-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7136 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 5567 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 161 նոր դեպք, առողջացել է 472 քաղաքացի, արձանագրվել է մահվան 26 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 456 հազար 948-ի: