1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էլեկտրոմոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի 2 տարով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Էլեկտրոմոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի 2 տարով. ԱԺ-ն քննարկեց 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար գործող արտոնությունների ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թվականի հունվարի 1–ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

«Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մասնավորապես մեծ, միջին փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները»,-ասաց Գաբրիելյանը:

Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս ԵԱՏՀ-ի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե այս պահին քանի ընկերություն է զբաղված էլեկտրոմոբիլների ներկրմամբ, կա՞ արդյոք գերիշխող դիրք ունեցող ընկերություն:

Փոխնախարարն արձագանքեց, որ պետությունն այս պահին չի իրականացում վերահսկողություն ընկերությունների նկատմամբ, քանի որ ՀՀ էլեկտրական շարժիչով մեքենաներ ներկրում են և մասնավոր, և իրավաբանական, և ֆիզիկական անձինք: Ընկերությունների մոտ մեծ հետաքրքրություն կա՝ ենթակառուցվածքների զարգացման առումով:

Հարակից զեկուցող, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանն էլ նշեց, որ այս նախագիծը մշակվել է դեռևս նախկին կառավարության օրոք, և դա իսկապես շուկայում էլեկտրոմոբիլների ներկրման խթանիչ մեխանիզմ է: Պատգամավորը գոհունակություն հայտնեց, որ գործող կառավարությունը ևս հավանություն է տվել  նախագծին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]