Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում ճապոնական մեթոդիկան կիրառող կրթական կենտրոն է բացվել

Հայաստանում ճապոնական մեթոդիկան կիրառող կրթական կենտրոն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անի մանկական զարգացման և հանգստի կենտրոնը միտված է արևելյան կրթությունը և մշակույթը ներդնել Հայաստանում՝ համադրելով հայկական  ավանդական կրթական մեթոդիկայի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զարգացման կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրենը: 

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

«Մենք համագործակցում ենք Ճապոնիայի դեսպանության հետ կրթական մեթոդիկ ծրագիրը՝ յոկոմինեն ներմուծելով Հայաստան, որովհետև սա այն ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս երեխային՝ լինել կարգապահ, բացահայտել տաղանդը»,- բացման խոսքում ներկայացրեց մանկապարտեզի տնօրեն Մարիամ Մանուկյանը։

Տնօրենը նշեց, որ կենտրոնն ունի սոցիալական առանձին ուղղվածություն. սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, հնարավորություն կունենան անվճար հիմունքներով կրթություն ստանալ զարգացման կենտրոնում։

Տնօրենը նաև վստահեցնում է, որ կենտրոնի մասնագետները վերապատրաստում են անցնելու Ճապոնիայի դեսպանատան միջնորդությամբ Հայաստան ժամանած ճապոնացի մասնագետների կողմից։

Յոկոմինե մեթոդիկան բնութագրելով՝ Մանուկյանն ընդգծեց, որ այն երեխայի առանձնահատկությունները բացահայտող մեթոդիկա է։ Վստահեցրեց, որ ապագայում կենտրոնը, հնարավոր է, ընդլայնի իր շրջանակները՝ հասնելով մինչև մարզեր և թեթևացնելով մարզերի ծնողների առօրյան։ 

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ պարոն Տայկի Կոնոն, ով վստահեցրեց, որ ճապոնական մեթոդիկայի կիրառումը ապագայում կարող է բարելավել Հայաստանի կրթական ոլորտը։

«Ճապոնիայում լինելով՝ մենք երբեք չենք տեսնում մեր մեթոդիկայի յուրահատկությունը։ Երբ մեր երկիրը դրսի աչքերով ենք նայում, հասկանում ենք, որ ունենք շատ ինքնատիպ կրթական մեթոդ, որը կարող է շատ օգտակար լինել այլ երկրների համար»,- նշեց պարոն Տայկի Կոնոն։

Կարինե Տերտերյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]