Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Վրաստանում մահացության մակարդակը մնում Է բարձր. COVID-վիճակագրություն

Վրաստանում մահացության մակարդակը մնում Է բարձր. COVID-վիճակագրություն

 ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 5050 նոր դեպք, մահացել Է 80 հիվանդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 845 հազար 643 դեպք, 12 հազար 54 մարդ դարձել Է COVID-19-ի զոհ:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 4214 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 788 հազար 201 հիվանդ: Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել Է ախտահարման 1802 նոր դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 45 հազար 362-ի, նրանցից 6554-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1674-ի վիճակը ծանր Է, նրանցից 361 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

1135 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 37 հազար 673 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 40 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 40 հազար 494 հոգի: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 53 հազար 854 թեստ. 37 հազար 153-ը՝ հակագենի, 16 հազար 701-ը՝ ՊՇՌ-թեստ: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), նոյեմբերի 29-ի տվյալներով, կազմում Է 9,38 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,96 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 8,95 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]