Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են

Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն 
ուսումնասիրվում են

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձությունները կդառնան ծառայողական քննության առարկա և դրանց արդյունքների վերաբերյալ կիրազեկվեն Ազգային ժողովի պատգամավորները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, եթե չկրակելու հրաման չի եղել:

 «Ինչ վերաբերում է ձեր նշած ժամանակահատվածում ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող այդ պահի թելադրանքով զինվորականների կողմից իրականացվող գործողություններ էին, որոնք կարող են և գնահատականի արժանանալ:  Նշեմ նաև, որ ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են: Կարծում եմ, որ ուսումնասիրությունները ծառայողական քննության առարկա կդառնան նաև մայիսի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և դրանց արդյունքների մասին կիրազեկվեք նաև դուք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ»,- ասաց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]