Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

ՆԱՏՕ-ն ՌԴ-ին խոստանում է քաղաքական և տնտեսական հետևանքներ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում

ՆԱՏՕ-ն ՌԴ-ին խոստանում է քաղաքական և տնտեսական հետևանքներ Ուկրաինայի 
դեմ ագրեսիայի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռիգայում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ապագայում Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա Ռուսաստանի համար մեծ գին և քաղաքական ու տնտեսական հետևանքներ կունենա»,-ասել է նա։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]