Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օմիկրոն շտամի հայտնվելը վկայում Է աշխարհում վտանգավոր իրադրության մասին. ԱՀԿ

Օմիկրոն շտամի հայտնվելը վկայում Է աշխարհում վտանգավոր իրադրության մասին. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը վկայում Է, թե որքան վտանգավոր Է համավարակը, եւ այժմ որքան բարդ իրավիճակում Է գտնվում մարդկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբեյսուսը՝ նոր համավարակներին նախապատրաստման թեմայով Առողջապահության համաշխարհային վեհաժողովի՝ նոյեմբերի 29-ին Ժնեւում բացված հատուկ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ:

«Կորոնավիրուսի՝ մուտացիայի մեծ ունակություն ունեցող «օմիկրոն» տարբերակի հայտնվելը վկայում Է, թե որքան սպառնալից եւ բարդ իրադրության մեջ ենք մենք գտնվում»,- նշել Է նա: Նրա խոսքով՝ այդ շտամի հայտնվելն ընդգծում Է երկրների կողմից «համավարակների շուրջը նոր համաձայնագրի» կնքման անհրաժեշտությունը: ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել Է, որ «հարկավոր Է շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային այդ տարբերակի հայտնաբերման,  սեքվենացման եւ դրա մասին տեղեկացման համար, այլ ոչ թե պատժել նրան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am