Օմիկրոն շտամի հայտնվելը վկայում Է աշխարհում վտանգավոր իրադրության մասին. ԱՀԿ
17:25, 29 Նոյեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը վկայում Է, թե որքան վտանգավոր Է համավարակը, եւ այժմ որքան բարդ իրավիճակում Է գտնվում մարդկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբեյսուսը՝ նոր համավարակներին նախապատրաստման թեմայով Առողջապահության համաշխարհային վեհաժողովի՝ նոյեմբերի 29-ին Ժնեւում բացված հատուկ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ:
«Կորոնավիրուսի՝ մուտացիայի մեծ ունակություն ունեցող «օմիկրոն» տարբերակի հայտնվելը վկայում Է, թե որքան սպառնալից եւ բարդ իրադրության մեջ ենք մենք գտնվում»,- նշել Է նա: Նրա խոսքով՝ այդ շտամի հայտնվելն ընդգծում Է երկրների կողմից «համավարակների շուրջը նոր համաձայնագրի» կնքման անհրաժեշտությունը: ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել Է, որ «հարկավոր Է շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային այդ տարբերակի հայտնաբերման, սեքվենացման եւ դրա մասին տեղեկացման համար, այլ ոչ թե պատժել նրան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am