Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 10:51-ի ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am