Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Ռուսաստանում փորձարկվում է ՄիԳ-31 կործանիչ-կալանիչի արդիականացված տարբերակը

Ռուսաստանում փորձարկվում է ՄիԳ-31 կործանիչ-կալանիչի արդիականացված 
տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ընթանում են ՄիԳ-31 կործանիչ-կալանիչ ինքնաթիռի արդիականացված, էլեկտրահեռակառավարման համակարգ ունեցող տարբերակի պետական փորձարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոյին զեկուցել են «Սոկոլ» ավիագործարանի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ պաշտպանության փոխնախարարն այցելել է Նիժնի Նովգորոդի ավիացիոն գործարան՝ ուսումնասիրելով գործարանի արտադրական հզորությունը և ստուգելով ՄիԳ-31 կործանիչների վերանորոգման և արդիականացման աշխատանքները:

Արդիականացված ՄԻԳ-31ԲՄ կործանիչների արտասահմանյան համալրող սարքերը գործնականում ամբողջությամբ փոխարինված են ռուսականով, Կրիվոռուչկոյին զեկուցել են ավիագործարանի ներկայացուցիչները:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]