Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վենեսուելայի իշխանությունների կողմնակիցները շահում են ընտրությունները երկրի 20 նահանգներում եւ Կարակասում

Վենեսուելայի իշխանությունների կողմնակիցները շահում են ընտրությունները երկրի 20 նահանգներում եւ Կարակասում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուներն ընտրություններում առաջատարներն են Բոլիվարյան Հանրապետության 23 նահանգներից առնվազն 20-ում եւ Կարակասում: Համապատասխան տվյալները նոյեմբերի 21-ին Venezolana de  Televisiցn հեռուստաալիքի եթերում հայտնել Է Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի (ԱԸԽ) ղեկավար Պեդրո Կալսադիլյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱԸԽ-ի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել Է 41,8 տոկոս, ինչը համապատասխանում Է 8 151 793 քվեարկողների: Այս պահին մշակվել Է արձանագրությունների շուրջ 90 տոկոսը: Նոյեմբերի 21-ին Վենեսուելայում կայացել են տարածաշրջանային եւ մունիցիպալ ընտրություններ, որոնց ընթացքում երկրի քաղաքացիները որոշել են տեղական գործադիր իշխանության ղեկավարներին եւ օրենսդիր ժողովների անդամներին: Ինչպես ավելի վաղ հայտնել Է երկրի Ազգային ընտրական խորհուրդը, ընտրական պաշտոններին հավակնում Է ավելի քան 70 հազար թեկնածու: Ընտությունների դիտարկման համար արտասահմանից Վենեսուելա Է ժամանել շուրջ 300 օտարերկրացի փորձագետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am