Տնտեսություն

ԵԱՏՄ-ն առաջին քայլն է արել ընդհանուր վարկային համակարգ ունենալու համար 

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն առաջին քայլն է արել ընդհանուր վարկային համակարգ ունենալու համար 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիր են ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։

Ըստ համաձայնագրի՝ մոտ ժամանակներս Միության անդամ-պետությունների կենտրոնական բանկերը կհաստատեն այդ տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները, որոնք պահվում են վարկային պատմությունների ազգային բյուրոյում: Այդ տվյալները պետք է ունենան պաշտպանվածության բարձր աստիճան:

Արդյունքում ՝ Միության երկրներից մեկի ռեզիդենտները կարող են վարկի համար դիմել մյուս չորս երկրների բանկեր, որոնք կկարողանան ստուգել նրանց վարկային պատմությունները և վարկավորման մասին որոշումներ կայացնել:

«Հեռավոր վարկավորման պայմաններում անհրաժեշտ է զարգացնել ինտերնետ-բանկինգի մեխանիզմները, որոնք արդեն զարգանում են ե´ւ Ռուսաստանում, ե´ւՂազախստանում, ե´ւ մեր մյուս հանրապետություններում», - հավելեց Բեկետաևը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարեց, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները հավասար հնարավորություններ կստանան Միության տարածքում վարկ ստանալու դեպքում։

«Վճռական քայլեր են արվում ֆինանսական շուկաների մերձեցման ուղղությամբ, - նշել է Ռուսաստանի վարչապետը։- Դա թույլ կտա բանկերին ստուգել հաճախորդի վարկային պատմությունը՝ անկախ նրա քաղաքացիությունից»,- եզրափակեց Միշուստինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում