Տնտեսություն

Միխայիլ Միշուստինը կարևորեց Միության բոլոր տեսակի ապրանքների մակնշումը

1 րոպեի ընթերցում

Միխայիլ Միշուստինը կարևորեց Միության բոլոր տեսակի ապրանքների մակնշումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել՝ բացառելու Միասնական շուկայում ստվերային սխեմաների աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր ելույթում Միշուստինը նշեց, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել ապօրինի ապրանքների դեմ պայքարի գործուն մեխանիզմներից մեկը՝ ապրանքների մակնշումն է։

Միշուստինը շնորհակալություն հայտնեց գործընկերներին Եվրասիական տնտեսական միության գործունեության նման հեռանկարային ուղղությանը աջակցելու համար։

«Այսօր մակնշում են կոշիկները, օծանելիքները, անվադողերը,տեսախցիկները, թեթեւ արդյունաբերության ապրանքները, առանձին տեսակների կաթնամթերքը, որոշում է կայացվել շշալցված ջրի փուլային մակնշման մասին»,- ընդգծեց Միշուստինը։

ՌԴ վարչապետի կարծիքով՝ նման մեխանիզմի ընդլայնումը անհրաժեշտ է նաև ապրանքների այլ խմբերի համար։

«Դա թույլ կտա ուժեղացնել վերահսկողությունը արտադրանքի շրջանառության նկատմամբ եւ պայքարել «հնգյակի» տարածքում կոնտրաֆակտի դեմ, կօգնի «սպիտակեցնել» շուկան»,- եզրափակեց Միշուստինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում