Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ժամանակն է ընդունել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու իմ առաջարկը. Մենենդես

Ժամանակն է ընդունել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու իմ 
առաջարկը. Մենենդես

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մտահոգիչ է համարել հաղորդագրությունները նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետևանքով հայ զինծառայողների զոհվելու և գերեվարվելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսի հայտարարությունը տարածել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Թվիթեր»-ի էջը:

Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը օգնում է հնարավոր դարձնել էթնիկ հայերի դեմ ուղղված հրեշավոր գործողությունները: «Ժամանակն է ընդունել իմ առաջարկած փոփոխությունն այդ օգնությունը դադարեցնելու մասին»,- նշել է Մենենդեսը:

Սենատոր Բոբ Մենենդեսն ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am