Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն Բելառուսի հետ սահմանին փախստականների խնդրի վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնել Մոսկվային ու Մինսկին

ԱՄՆ-ն Բելառուսի հետ սահմանին փախստականների խնդրի վերաբերյալ իր 
անհանգստությունն է հայտնել Մոսկվային ու Մինսկին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների իշխանությունները Մոսկվային ու Մինսկին հայտնել են իրենց անհանգստությունը՝ Բելառուսի ու Լեհաստանի սահմանին փախստականների առկայության իրավիճակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Դա մեծ անհանգստություն է առաջացնում: Մենք մեր մտահոգության մասին հայտնել ենք ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Բելառուսին: Կարծում ենք՝ դա խնդիր է»,- ասել է նախագահը:

Բելառուսի և Լատվիայի, Լիտվայի ու Լեհաստանի հետ սահմանին ճգնաժամը հատկապես սրվել էր նոյեմբերի 8-ից, երբ մի քանի հազար փախստականներ Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից բելառուսական կողմից մոտեցել էին լեհական սահմանին: Նրանք հրաժարվում են հեռանալ սահմանային գոտուց, իսկ ոմանք անգամ փորձում են ապօրինի հատել սահմանը ու մտնել Լեհաստան:

Եվրամիության անդամ երկրները մեղադրում են Բելառուսին իրադրությունը մտադրված լարելու մեջ և խոստանում են պատժամիջոցներ սահմանել: Ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ստեղծված իրադրության մեղավորը հենց Արևմուտքի երկրներն են, ում գործողությունների հետևանքով մարդիկ փախչում են պատերազմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am