Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տաթև համայնքի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցությունից Սամվել Լալայանը

Տաթև համայնքի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցությունից Սամվել 
Լալայանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը և «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։

Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին:

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Տաթևի ավագանի են անցել երեք ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Շանթ» դաշինքը եւ «Ապրելու երկիրը»: Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին չի բավարարում ընդամենը մեկ քվե, որ կարողանար 50+1 շեմը անցնել և իշխանություն ձևավորել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am