Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակչի սպանելու դեպքը

ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Ադրբեջանի 
կողմից հայ խաղաղ բնակչի սպանելու դեպքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձի սպանության դեպքը:

«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում և Մինսկի խմբի համանախագահների միջոցով, լուծելու բոլոր հրատապ հարցերը, որոնք կապված են կամ բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է բյուրոյի «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

2021թ. նոյեմբերի 08-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ  Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am