Քաղաքականություն

Ինչ դիրքորոշում ունի Հայաստանը 3+3 ֆորմատի վերաբերյալ․ մեկնաբանել է ՀՀ վարչապետը

1 րոպեի ընթերցում

Ինչ դիրքորոշում ունի Հայաստանը 3+3 ֆորմատի վերաբերյալ․ մեկնաբանել  է ՀՀ վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումը տարածաշրջանային համագործակցության 3+3 հնարավոր ֆորմատի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմայի վերաբերյալ խոսել է Հանրային հեռոստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով»․- ասել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում