Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կրեմլում հաստատել են գալիք շաբաթ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ տեսակոնֆերանսի անցկացումը

Կրեմլում հաստատել են գալիք շաբաթ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ 
տեսակոնֆերանսի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ շաբաթ ծրագրվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ չեն բացառվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումները, որոնք նվիրված էին եռակողմ փաստաթղթի ստորագրման տարեդարձին, որի ստորագրումից հետո դադարեցվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

«Ինտերֆաքս»-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ հեռակոնֆերանսի ռեժիմով միջոցառումները նախատեսված են հաջորդ շաբաթվա սկզբին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am