Երևանում՝ 11:07,   6 Հունիս 2024

«Սև հովազ. ընդմիշտ Վականդա» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են

«Սև հովազ. ընդմիշտ Վականդա» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սև հովազ. ընդմիշտ Վականդա» (Black Panther: Wakanda Forever) ֆիլմի նկարահանումները ժամանակավոր դադարեցվել են գլխավոր դերակատարներից մեկի՝ դերասանուհի Լետիշա Րայթի վատառողջ լինելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Լետիշան սեպտեմբերից Լոնդոնում վերականգնվում է «Սև հովազ-2» ֆիլմի նկարահանման ժամանակ ստացած վնասվածքներից: Նա անհամբեր սպասում է 2022 թվականի սկզբին վերադառնալ աշխատանքի»,- ասվում է դերասանուհու ներկայացուցչի հայտարարության մեջ:

Թեպետ նկարահանումները դադարեցված են, սակայն ֆիլմի պերմիերայի փոփոխություն այս պահին չկա. The Walt Disney Company-ն հայտնել է, որ այն ցուցադրվելու է 2022 թվականի նոյեմբերի 11-ին:

«Սև հովազ»-ի առաջին մասը ցուցադրվել է 2018 թվականին և երեք անվանակարգերում ներկայացվել էր «Օսկար»-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am