Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԿԲ նախագահը նշեց ներկայում գնաճի վրա ազդող երեք հիմնական գործոնները

ԿԲ նախագահը նշեց ներկայում գնաճի վրա ազդող երեք հիմնական գործոնները

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայումս գնաճի մակարդակի վրա ազդում են հիմնականում 3 գործոն, առաջինը՝ համաշխարհային շուկայում գների աճը, երկրորդը՝ բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների խաթարումը և երրորդը՝ ՀՀ-ում արտադրողական առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի մեծ աճը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նախ անդրադառնալով հարցին, թե փոխարժեքն այս պահին ինչքանո՞վ է ազդում գնաճի, գների մակարդակի վրա՝ ասաց. «Ազատ լողացող փոխարժեք ունենք: Փոխարժեքը մակարդակն այս պահի դրությամբ մոտ 480 դրամի շրջանակներում է: Դա որոշակիորեն ազդում է նաև գների վրա»:

Սակայն ԿԲ դիտարկումներով՝ ապրանքախմբերի մեծ մասում փոխարժեքն էական ազդեցություն չի ունենում: 

Սակայն ԿԲ նախագահն առաջարկեց նայել գնաճի բացվածքը, թե գնաճային երևույթներն ինչով են պայմանավորված: «Կտեսնենք, որ կա 3 հիմնական գործոն, որոնք ազդում են գնաճի ներկայիս մակարդակի վրա: Գործոններից առաջինը առաջարկի գործոններով պայմանավորված գնաճն է: Համաշխարհային շուկայում կա պարենի և այլ տիպի սննդամթերքի գների աճ: Երկրորդը՝ առաջարկի գործոնների հետ կապված բեռնափոխադրումների և լոգիստիկ շղթաների խաթարման արդյունք է: Եվ երրորդ գործոնը, որով պայմանավորված է ՀՀ-ում գնաճը, պահանջարկի որոշակի առաջանցիկ ավելի մեծ աճն է՝ արտադրողական առաջարկի նկատմամբ, որի արդյունքում ունենում ենք գնաճի այն մակարդակը, որն ունենք այսօր՝ 8.9 տոկոս»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով օրինակ շաքարավազի գներին՝ նա նշեց, որ շաքարավազի գները այս պահի դրությամբ 2019-ի դեկտեմբերի համեմատ համաշխարհային շուկայում մոտ 50 տոկոսով ավելի են: «Սա ավելի լուրջ գործոն է, քան փոխարժեքը»,-նշեց նա:

Իսկ ինչ վերաբերում է նավթի գներին՝ նա հիշեցրեց, որ այս պահի դրությամբ նավթի գները 1 բարելի դիմաց 80 դոլարից ավել մակարդակի վրա են, որը, 2019-ի դեկտեմբերի համեմատ, բավականին աճել է: «Գների աճը Հայաստանում այդքան մեծ չի եղել, որքան կարելի էր ակնկալել»,-ասաց Գալստյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am