Հասարակական

Պարեկները Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ավտոմեքենայում թմրանյութ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Պարեկները Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ավտոմեքենայում թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի ծառայողները Նալբանդյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հոկտեմբերի 30-ին, ժամը 00.50-ին բերման են ենթարկել նույն փողոցի 28-ամյա մի բնակչի՝ իր վարած ԲՄՎ մակնիշի մեքենայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրա մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և թղթե չորս փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, յուրաքանչուրի կշիռը՝ շուրջ երկու գրամ:

Ըստ աղբյուրի՝ մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել են դատաքիմիական և թունաքիմիական փորձաքննություններ:Նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում